Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Գիտնականները 3D-տպիչի միջոցով մաշկ կստեղծեն. 1in.am

Գիտնականները 3D-տպիչի միջոցով մաշկ կստեղծեն. 1in.am

Չինացի գիտնականները սկսել են աշխատել տոխնոլոգիայի ստեղծման վրա, որը հնարավորություն կտա 3D-տպիչի միջոցով մարդու մաշկի նման մաշկ ստեղծել: Նախագծի իրականացումը 2-3 տարի կտևի, հայտնում է gogetnews.info-ն՝ հղում անելով չինական տեղեկատվական աղբյուրներին:

Չինական նախագծի մասնակիցները նշել են, որ ամենաբարդը հարմար նյութ գտնելն է, ինչը կկարողանա անհրաժեշտ ձև ընդունել` առանց անհրաժեշտ հատկությունների կորստի:

Չինացի գիտնականները նշել են, որ միայն իրենք չեն ստանձնել այդքան հետաքրքիր նախագծի իրականացումը, աշխարհում դրանով զբաղվող այլ հետազոտողներ ևս կան: Ուստի նրանք արագ են աշխատում, որ առաջինը լինեն այդ «մրցավազքում»: Շատ բարդ կլինի մաշկի «տպագրությունը», որը կօգտագործվի այրվածքներ ստացած հիվանդներին օգնելու համար: Նման դեպքերում բժիշկները պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր դեպքի յուրահատկությունը և նկատի ունենան հիվանդի մարմնի առանձնահատկությունները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. med24.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ